«Ինտրիգ իրականում չկա, բայց կա շատ մեծ տխրություն,
որովհետև այս ամեն ինչը սահմանակցում է ցինիզմին»,-հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով
Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ցանկությանը։
Նա նշեց՝ Ռոբերտ Քոչարյանը կարճ,
5-րոպեանոց ելույթում հասցրեց արտանետել միայն չարություն ու նեգատիվ: «Եթե դու այդքան նեգատիվով
ես գալիս, ինչո՞ւ ես գալիս, ո՞րն է քո ծրագիրը,
արդյոք կարո՞ղ է ծրագիր լինել գործող իշխանությանը տապալելը, այդ ծրագրին պետք է մարդիկ
գնան քվեարկե՞ն»,-
հարցադրում արեց նա։
Ադամյանը մեղադրում է նաև իշխանություններին,
որ Քոչարյանի նման մարդը հնարավորություն ունի քաղաքականություն վերադառնալու ցանկություն
հայտնել. «Ո՞ւմ
հաշվին են անում՝ պետության ու ժողովրդի։ Ինչո՞ւ են նրանք կարողանում այդ անվերջ պատերազմը
բեմադրել ու դառնալ հիբրիդային պատերազմի զինվորիկ օտար պետության ձեռքում»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մենք մինչև հիմա չենք կարողանում Ռոբերտ Քոչարյանի որոշումների
«տակից դուրս գալ»․ «Նրա
օրոք Հայաստանից եղել է արտագաղթի ամենամեծ ալիքը։ Կորցրել ենք ոչ միայն տնտեսական
ներուժը, որը նա փոշիացնում էր պարտքի դիմաց գույք նվիրելով, այլև մարդկային ներուժը»։
Ադամյանը հարցադրում է անում՝ բանակը մարտունակ պահելու համար ի՞նչ է արել Ռոբերտ
Քոչարյանը,Արցախը պահելու համար ի՞նչ է արել. «Հարցեր
կան, որոնք ընդհանրապես պատասխանի կարիք չունեն։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում
եմ՝ ռոբերտքոչարյանների ամբողջ կաստայի դարաշրջանը փակվել է, պետք է քայլ անենք դեպի
բացվող էպոխա։ Այն հարվածները, որ նա հասցրեց նախ Արցախին, հետո Հայաստանին՝ երկրորդելու
իրավունք չկա»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում