Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին

Իրանի դատական ​​համակարգի «Միզան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանում ի կատար է ածվել Կուրոշ Քեյվանիի նկատմամբ մահապատժի դատավճիռը, որը մեղավոր էր ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ։


Գործի նյութերի համաձայն՝ Քեյվանին «Մոսադ»-ին է փոխանցել լուսանկարներ և գաղտնի տեղեկատվություն Իրանի տարածքում ռազմավարական նշանակության օբյեկտների մասին։


Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է բոլոր իրավական ընթացակարգերի ավարտից և Իրանի Գերագույն դատարանի կողմից դատավճռի վերջնական հաստատումից հետո։