Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը դեմ է հանդես գալիս Ուկրաինային զենքի մատակարարմանը և նրա՝ ԵՄ-ին արագացված անդամակցությանը։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Մադյարը դեմ է Կիևին հունգարական զենք կամ դրամական միջոցներ ուղարկելուն, ինչպես նաև Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությանը», — ասվում է նյութում։
Պարբերականի տվյալներով՝ Մադյարը խոստացել է այս հարցերը հանրաքվեի դնել։ Նշվում է նաև, որ նա ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Բրյուսելի հետ և, հավանաբար, կապաշրջափակի Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկը։