ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը երկուշաբթի օրը հաստատել է, որ վերջերս Ուկրաինային է տրամադրել «մինչև 165 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ», հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը։ «Մենք կարծում ենք, որ դա կապահովի Ուկրաինայի ռազմական հնարավորությունների զգալի աճ»,- ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վեճերն այն մասին, թե պե՞տք է արդյոք Ուկրաինային տրամադրել ATACMS, ընթանում էին մի քանի ամիս։
Սպիտակ տունը թույլտվության վերջնական որոշում կայացրեց ամռան վերջին՝ այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնելով անցյալ ամիս։
Երեկ Ուկրաինան օգտագործել է այդ զենքերը ռուսական ուղղաթիռները ոչնչացնելու համար։ Զելենսկին հայտնել է այս լուրը և հավելել, որ նախագահ Բայդենի հետ պայմանավորվածությունները «իրականացվում են շատ ճշգրիտ»։