Գազայի հիվանդանոցը հրթիռակոծվել է «Իսլամական ջիհադ»-ի հրթիռով. Իսրայելը վերծանել է ՀԱՄԱՍ-ի անդամների զրույցը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի անդամների զրույցի վերծանումը, որոնք քննարկում են Գազայի «Ալ-Ահլի» հիվանդանոցի հրթիռակոծումը, և հանգել են այն եզրակացության, որ զինամթերքը պատկանել է «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է իսրայելցի զինվորականների կայքում։
«Նրանք այդ հրթիռը արձակել են (Ալ-Ահլի) հիվանդանոցի հետևում գտնվող գերեզմանոցից, բայց տեղի է ունեցել ձախողում, և այն ընկել է,- զինվորականները մեջբերում են զրույցի մասնակիցներից մեկի, ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի անդամի, խոսքերը:- Սա առաջին անգամն է, երբ մենք տեսնում ենք, որ այդպիսի հրթիռն ընկնում է, այդ իսկ պատճառով ասում ենք, որ այն պատկանում է «Իսլամական ջիհադին»: ...Այդ հրթիռի շրապնելը նման չէ իսրայելականին, դա տեղական շրապնել է»։