Մեծ Բրիտանիան զրկել է ռուս դիվանագետներից մեկին հավատարմագրումից։ Ինչպես հաղորդում է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, այս քայլը պատասխան միջոց է Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցի արտաքսմանը։
«Խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի անհիմն որոշումը, որն ընդունվել էր անցյալ ամիս՝ ևս մեկ բրիտանացի դիվանագետի արտաքսելու վերաբերյալ, ինչպես նաև դրան հաջորդած չարամիտ հանրային զրպարտչական արշավը։ Նման վարքագիծը լիովին անընդունելի է, և մենք չենք հանդուրժի մեր դիվանագիտական անձնակազմի նկատմամբ հետապնդումներ կամ վախեցումներ», — ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանի չհրահրված գործողություններն ուղղված են դիվանագիտական աշխատանքի խաթարմանը և «Մեծ Բրիտանիայի նկատմամբ ագրեսիվ վարքագծի ավելի լայն արշավի մաս են կազմում»։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս բրիտանական դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե Վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսը զրկվել էր հավատարմագրումից և ստիպված էր եղել երկու շաբաթվա ընթացքում լքել երկիրը։