Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ցանկության մեջ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով վերջին հայտարարությունները։
«Եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան
գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղով են նրանք (Հայաստանը) ցանկանում գնալ, և
Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա Բրյուսելում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ
Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում առաջարկել է քննարկել ԵՄ հարցով
Հայաստանի ծրագրերը։