Անօդաչուները հարվածել են Կուրսկի ատոմակայանին. դրանցից մեկը պայթել է միջուկային թափոնների պահեստի մոտ
Անօդաչուները հարվածել են Կուրսկի ատոմակայանին: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան Կուրսկի մարզի տարածքում մի քանի ժամ տարբերությամբ «ոչնչացրել» կամ «որսացել են» երեք անօդաչու՝ ինքնաթիռի տիպի (1, 2 և 3)։
 
Baza-ի տեղեկություններով՝ բոլոր երեք անօդաչուները գրոհել են Կուրսկի ԱԷԿ-ը: Պայթուցիկ սարքերը, որ տեղափոխել են նրանցից երկուսը, ինչ-ինչ պատճառներով չեն գործարկվել։ Երրորդ անօդաչուն, հաստատում է պարբերականը, պայթել է միջուկային թափոնների պահեստի մոտ։ Ըստ Baza-ի աղբյուրների՝ պայթյունը վնասել է պահեստի շենքի ճակատը։

Կուրսկի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը հաստատել է «երեք թշնամական անօդաչու թռչող սարքերի» գրոհը։ Ատոմային էլեկտրակայանի Telegram-ալիքը պնդում է, որ զոհեր և ավերածություններ չկան, ատոմակայանը նորմալ աշխատում է, իսկ ճառագայթային ֆոնը «բնական նշանակության մակարդակում է»։