Կալուգացու և նրա մանկլավիկների հերթական խայտառակ ձախողումը․ Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․


Կալուգացու և նրա մանկլավիկների հերթական խայտառակ ձախողումը. ձեր արածը տեղեկատվական դիվերսիա է սահմանին կանգնած զինվորի հանդեպ, այ բանսարկուներ։


Նշենք, որ Սուրեն Պապիկյանը կիսվել է Քննչական կոմիտեի հաղորդագրությամբ, որով հայտնում են, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։