Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով համեմատաբար մեծահասակ քաղաքացիներին։
«Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդ անդամներին խաղաղության կարևորությունը, հիշեցրեք, թե ինչ էր կատարվում Հայաստանում 2018-ից առաջ:
Դիմում եմ ընտանիքների հայրերին ու մայրերին, տատիկներին և պապիկներին»,- տեսանյութին կից գրել է Հարությունյանը:
Ըստ նրա, մարզային այցերից պարզ է, որ հենց այս խումբն է ձայն տալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որովհետև հենց նրանք են, որ լավ գիտեն խաղաղության գինը։ Նաև հետևում և տեսնում են իրականացվող աշխատանքներին։
«Սա կարևոր է, որ դուք գնաք ընտրության, բայց կարևոր է, որ ձեր ընտանիքների երիտասարդ անդամները ևս գնան ընտրության»,- ասել է Հարությունյանը։