Այսօր՝ փետրվարի 25ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համարում է հեղաշրջման փորձ և խստորեն դատապարտում է այն։
«Մեզ համար դատապարտելի է ցանկացած հեղաշրջում աշխարհում, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Մենք խստորեն դատապարտում ենք նաև այս փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը - դա նորմալ է։ Սակայն բանակի կողմից թե՛ իշխանության զավթումը, թե՛ դրան ուղղված կոչերն անընդուելի են>>, - ասել է Չավուշօղլուն՝ Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով: