Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվան ակնկալում է երկրում իրավիճակի կարգավորում խաղաղ ճանապարհով:

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է երկրում իրավիճակի վերջին զարգացումների մասին:

«Ռուսական կողմն ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործը, ակնկալում ենք դրա կարգավորում խաղաղ ճանապարհով»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: