Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռուսաց լեզուն հանվում է այն լեզուների ցանկից, որոնց նկատմամբ Ուկրաինան պարտավոր է կատարել բնիկ ժողովուրդների և ազգային համայնքների լեզուների պաշտպանության եվրոպական կանոնները: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։


Նրա խոսքով՝ դա արդար և օրինաչափ որոշում է: Ստեֆանչուկը հավելել է որ Ուկրաինան հարգում է լեզվական և մշակութային բազմազանությունը, սակայն պետք է վերացներ «ռուսական կայսերական ազդեցության շարունակման» հնարավորությունը։


Տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուների Եվրոպական խարտիան ստեղծվել է վտանգված կամ անհետացող լեզուներին աջակցելու համար, որոնցով խոսում են փոքր թվով մարդիկ: