Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Զելենսկու խոսքով՝ հանդիպումը կարող էր կայանալ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդների ներկայությամբ, ինչը, նրա կարծիքով, բանակցությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր:
«Մենք հասկացնել ենք տվել, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7 գագաթնաժողովի ժամանակ, որովհետև այնտեղ կլինեն (ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ - խմբ.) Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը… Սա լավ հնարավորություն է բոլորով միասին հանդիպելու համար», - հայտարարել է նա:
Զելենսկին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Ռուսաստանը երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերել:
«Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայնության եկան, իսկ Ռուսաստանը կրկին դրսևորեց, որ պատրաստ չէ երկխոսության», - հավելել է նա: