Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև
Ուրախ եմ, որ իմ վեցերորդ ռազմական այցով կրկին գտնվում եմ Կիևում.X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։



«Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղին, ԵՄ ֆինանսական աջակցությունը Ուկրաինային՝ ուղղված որպես ժամանակակից, բարգավաճ երկրի ժողովրդավարության վերականգնմանը, և թե ինչպես մենք կշարունակենք ստիպել Ռուսաստանին վճարել իր ագրեսիայի պատերազմի համար», - գրել է նա։