ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։


Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։


Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու:


Խուդաթյանն իր հերթին ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ է՛լ ավելի խորացնելու համագործակցությունը՝ տրասնպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրեր իրականացնելու հարցում։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։