Իտալիայի վարչապետը ցանկանում է ժամկետից շուտ արտահերթ ընտրություններ նշանակել. ո՞րն է պատճառը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դիտարկում է երկրում հաջորդ համահանուր ընտրություններն արդեն իսկ ապրիլին անցկացնելու հնարավորությունը՝ օրենքով սահմանված ժամկետից մի քանի ամիս շուտ, որը լրանում է 2027 թվականի վերջին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:


Այդ աղբյուրների համաձայն՝ Մելոնին այս գաղափարով (որը հնարավոր տարբերակներից մեկն է) կիսվել է նախագահ Սերջո Մատարելայի աշխատակազմի հետ, որը համակարգում է խորհրդարանի արձակման և նոր ընտրությունների նշանակման հարցերը:


Նշվում է, որ Մելոնին մտավախություն ունի, որ որքան երկար սպասի, այնքան կարող է նվազել իր վարկանիշը: Բացի այդ, նա անհանգստացած է, որ ընտրություններն ավելի ուշ ժամկետում անցկացնելու դեպքում ապագա կառավարությունը քիչ ժամանակ կունենա նոր բյուջեի ընդունման համար, որը պետք է հաստատվի մինչև տարվա վերջ: