Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործողությունները՝ հայտարարելով, որ «նացիստական հանցագործների» հերոսացման հաշվին ներքին աջակցություն ստանալու փորձերը սխալ քայլ են:
«Ամենահիմար բանը, եթե նա նման մտքեր է ունեցել Ուկրաինայում ավելի մեծ աջակցություն ստանալու համար, Ուկրաինայի և Լեհաստանի միջև լարվածության էսկալացիան (սրումն) էր»,— լրագրողներին ասել է Տուսկը։
Նրա խոսքով՝ այժմ հենց Կիևը պետք է քայլեր ձեռնարկի լեհ-ուկրաինական հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար:
Բացի այդ, Տուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը, որը հուլիսի 7-8-ը Անկարայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, զերծ մնալ Ուկրաինային նոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խոստումներից։
«Ես դիմում եմ ողջ պատվիրակությանը, որպեսզի զգույշ լինեն Լեհաստանի կողմից հերթական ֆինանսական աջակցության վերաբերյալ որևէ հայտարարություն անելիս»,- Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է լեհական կառավարության ղեկավարը: