Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։


«Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրացնել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հեռանալ», – գրել է նա Facebook–ում։


Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և վստահեցրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ «անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարած պարտականություններից»։ 


Նա վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։