Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը

  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը Անկարայում հուլիսի 7–8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Հայտարարությունն արվել է Կիևի վրա Ռուսաստանի վերջին լայնածավալ օդային հարձակումից հետո։


«Անցյալ շաբաթ մենք տրամադրել ենք առաջին 4 միլիարդ եվրոն մեր 90 միլիարդ եվրո վարկից՝ առաջադեմ անօդաչու տեխնոլոգիաներով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շուտով ավելին է լինելու։


Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք առաջիկա օրերին համաձայնեցնելու պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը, մինչև Ռուսաստանը դադարեցնի արյունահեղությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է նա: