Եթե ընտրությունները լինեին այս հանգստյան օրերին. Ինչպիսի՞ն են Ֆրանսիայի նախագահի թեկնածուների շանսերը

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ով դատարանի միջոցով հետ է բերել 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր իրավունքը, վստահորեն առաջատարն է հարցումներում։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով OpinionWay-ի հարցման արդյունքներին։


Հարցումը ցույց է տվել, որ եթե Ֆրանսիայում ընտրություններն անցկացվեին առաջիկա հանգստյան օրերին, ապա Լը Պենը առաջին տուրում կստանար ընտրողների ձայների 34%-ից մինչև 36%-ը։


Դրական դեր է խաղացել քաղաքական գործչի՝ իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը։


Հետազոտության տվյալներով՝ երկրորդ տեղում աջ կենտրոնամետ «Հորիզոններ» (Horizons) կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպն է։