Քաղաքացիակենտրոն լրատվություն
Էստոնիայի իշխանությունները մտադիր են ՌԴ-ին սահմանակից Նարվա քաղաքում կառուցել առաջին ռազմական ավանը, որտեղ պլանավորվում է տեղակայել Պաշտպանության ուժերի ստորաբաժանում՝ շուրջ 200 զինծառայողի կազմով։
Ինչպես հաղորդում է ERR գործակալությանը, այս մասին հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի պաշտպանական ներդրումների կենտրոնի նախագծերի պորտֆելի ղեկավար Անդո Վոոգման։
«Աշխատանքները կսկսվեն տարեվերջին և կավարտվեն 2028 թվականի ամռանը։ Առաջին փուլը նախատեսում է 150 զինծառայողի տեղակայում»,- նշել է նա։
Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Նարվայում նախատեսվում է տեղակայել 1-ին հետևակային բրիգադի ստորաբաժանումը։ Ռազմական ավանը նախատեսված է 1000 հոգու համար, սակայն մշտական հիմունքներով այնտեղ ծառայելու է մոտավորապես 200 զինվորական։