Դատախազության կողմից ներկայացված վերոնշյալ առաջարկից հետո, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կամահայտնության արդյունքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը լուծվել է հողատարածքի վարձակալության պայմանագիրը։ Այդ նպատակով՝ Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։
Արդյունքում, 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը. Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։
Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել էր նաև, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։ Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին: Արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ, Դատախազության կողմից ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։
Նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: