ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Շնող գյուղում Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել:


Կայքի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:


«Նրանք հետախուզվում էին մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հատկանիշներով»,- մանրամասնել են ՆԳՆ-ից: