Իսրայելցի զինվորները գրավել են Գազայի խորհրդարանը և լուսանկարվել ամբիոնի վրա
The Times of Israel-ը հայտնում է, որ իսրայելցի զինվորականները գրավել են Գազա քաղաքի խորհրդարանը և խմբակային լուսանկարվել ամբիոնում։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի նկատմամբ։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նաև հայտարարել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում զգալի վնաս է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակներին։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ անկլավի այդ հատվածում ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարել է գոյություն ունենալ։