ԵՄ երկրները այսօր՝ հուլիսի 23-ին, համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
Որոշումը կայացվել է ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հերթական նիստում՝ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո, որոնց ընթացքում նրանք փորձել են փոխզիջում գտնել առանձին սահմանափակումների վերաբերյալ։ Փաթեթն այժմ պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, հաղորդում է Deutsche Welle-ն։
21-րդ փաթեթի նախագիծը Եվրահանձնաժողովը ներկայացրել էր հունիսի 9-ին։ Այն ներառում էր նոր սահմանափակումներ ռուսական «ստվերային նավատորմի», էներգետիկ և ֆինանսական ոլորտների, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար տեխնոլոգիաների արտահանման վերաբերյալ, միջոցառումներ ընդդեմ երրորդ երկրների ընկերությունների, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև առաջին անգամ սահմանափակումներ ռուսական ձկնորսության վերաբերյալ և ԵՄ մուտքի արգելք բոլոր նրանց համար, ովքեր ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր։