15 միլիոն դոլարի կորուստ. ԱՄՆ-ն պատրաստվում է հարկել Իսպանիայի հավաքականի մրցանակային գումարը

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը կարող է զրկվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար նախատեսված մրցանակային գումարի 30%-ից։


Այս մասին հայտնում է Fox News-ը։

Աղբյուրի տվյալներով՝ իսպանացիներն վաստակել են 50 միլիոն դոլար մրցանակային գումար, սակայն այդ գումարի զգալի մասը կարող է հարկվել ԱՄՆ դաշնային հարկերով՝ պոտենցիալ մինչև 30%: Այսպիսով, Իսպանիայի հավաքականը կարող է զրկվել 15 միլիոն դոլարից։


Ամերիկայում իրականացված գործունեությունից ստացված եկամուտները, որպես կանոն, գրեթե բոլոր դեպքերում հարկվում են։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ հարկային դրույքաչափը կարող է նվազեցվել, եթե դա նախատեսված է համաձայնագրով կամ այլ բացառությամբ։ Սակայն տեղեկությունները այն մասին, որ ՖԻՖԱ-ն նման համաձայնագիր է կնքել ամերիկյան իշխանությունների հետ, այս պահին հայտնի չեն։


Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 871 միլիոն դոլար, որից 655 միլիոնը բաժին է ընկնում մրցաշարին մասնակցության համար նախատեսված վճարներին։ ԱՄՆ-ում կայացած խաղերին մասնակցած բոլոր թիմերը, նույնիսկ եթե նրանք վճարվել են միայն մասնակցության համար, կհարկվեն։




2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվել է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իսպանիայի հավաքականը եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային և դարձավ աշխարհի չեմպիոն։