Ֆրանսիայի ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայի ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել Փարիզի մոտ գտնվող Սարսել համայնքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:


Ինչպես հաղորդում է  Agence France-Presse-ին, այս մասին հայտնել են Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունից (PNAT):


Գերատեսչության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբի կազմում թալանի (կողոպուտի), ինչպես նաև զենքի ապօրինի փոխադրման և իրացման համար: Դատական նիստից հետո նրանք կալանավորվել են:


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին երկրի իշխանությունները Սարսելի շրջանից էվակուացրել էին մոտ 300 մարդու՝ ֆրանսիական ներքին հետախուզությունից կասկածելի ավտոմեքենայի մասին տեղեկություն ստանալուց հետո: Սակրավորները մեքենայում հայտնաբերել էին հրացան՝ յոթ փամփուշտով, և ատրճանակ՝ տասը փամփուշտով: Քանի որ ավտոմեքենան կայանված է եղել հոգևոր կենտրոնի (սինագոգի) կողքին, քննությունը չի բացառում, որ հնարավոր հարձակման թիրախը կարող էր լինել տեղի հրեական համայնքը: