Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավին հարվածը։ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Իրանն արդեն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ մատակարարելով զենք Ռուսաստանին։
«Պետք է զգույշ լինենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի դեպքում չբացենք նոր ճակատ։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք. իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա»,- ասել է Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ «նրանք չեն ուժեղացնի այս գրոհները», բայց ընդգծել է, որ Կիևը պատրաստ է ամեն ինչի։
«Մենք չենք կարող վստահել այդ մարդկանց (իրանցիներին), քանի որ հենց սկզբում, առանց մեր կողմից որևէ էսկալացիայի, իրանցիները զենք մատակարարեցին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։