Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը բախվում է աննախադեպ իրավիճակի՝ զանգվածային անտառային հրդեհների պատճառով, և այն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենածանր փորձությունը։
Բորդոյում
ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ հրդեհների ներկայիս ալիքը համարժեքը չունի երկրի
ժամանակակից պատմության մեջ։
«Մենք
բախվում ենք բոլորովին աննախադեպ հրդեհի։ Մենք ապրում ենք ամենադժվար իրավիճակում,
որ երբևէ
գրանցվել է,
ամենադժվար՝
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի
վեր»,- ասել է Մակրոնը։
Նա
ֆրանսիացիներին կոչ
է արել միավորվել և աջակցել միմյանց՝ զգուշացնելով, որ առաջիկա շաբաթները մնալու
են չափազանց ծանր։ Նրա խոսքով՝
իշխանությունները շարունակում են մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ կրակի դեմ
պայքարելու և բնակչությանը պաշտպանելու համար։