Քաղաքացիակենտրոն լրատվություն
Wildberries-ի պահեստների վրա ահաբեկչական հարձակումները անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորային) հանգամանքներ են: Այս մասին լրագրողներին հայտարարել է Wildberries-ի հիմնադիր, RWB-ի ղեկավար Տատյանա Կիմը:
Նա ընդգծել է, որ նման կորուստներն օրենքով ենթակա չեն փոխհատուցման:
Նա հավելել է, որ այժմ հայտնվել են բազմաթիվ խարդախներ և անբարեխիղճ իրավաբաններ, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և վաճառողներին առաջարկում են իրենց ծառայությունները: Այս կապակցությամբ Կիմը Wildberries-ի գործընկերներին կոչ է արել վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Կիմը նաև պատմել է, որ Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Չինաստանի բիզնեսը միլիարդավոր վնասներ է կրել Wildberries-ի ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով: