Զելենսկին Ումերովին նշանակել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուստեմ Ումերովին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, իսկ ԱԱՊԽ նոր քարտուղար է դարձել Իգոր Կլիմենկոն։


Դեսպանների հետ կայացած հանդիպմանը Զելենսկին խոստացել է, որ այս շաբաթ տեղի կունենա ԱԱՊԽ հատուկ նիստ, որը նվիրված կլինի Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելու հարցերին։