Հայտնի է՝ երբ ՍԴ-ն կքննի TRIPP համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով:


Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Եթե բարձր դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: