Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Եվրամիությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող հինգ անձի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական վերջին ավիահարվածների։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։


«Մոսկվան շարունակում է սաստկացնել քաղաքացիական բնակչության դեմ իր ահաբեկչական արշավը։ ԵՄ-ն պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը», - գրել է Կալասը։


Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։