Գերմանիայում ռազմական բազայի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել

Գերմանիայի Մեխերնիխ քաղաքում՝ Բունդեսվերի ռազմական բազայի վերևում, երկու անօդաչու սարք է նկատվել։ Դեպքը տեղի է ունեցել Լայպցիգ/Հալլե օդանավակայանի մոտ պայթուցիկով դրոնի հայտնաբերումից երկու օր անց։


Բազայում, ըստ հաղորդումների, իրականացվում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի սպասարկում։ Դեպքի վայր են ժամանել ռազմական ոստիկանության աշխատակիցներ, իսկ հետաքննությունը փոխանցվել է տեղական ոստիկանությանը։


Գերմանիայի իշխանությունները վերջին շրջանում բարձրաձայնում են երկրի դեմ հնարավոր «հիբրիդային սպառնալիքների» աճի մասին։ Միաժամանակ, մինչ այժմ այս դեպքի կապը որևէ պետության հետ պաշտոնապես չի հաստատվել։