Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության մրցանակակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։



Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզիկը վստահ հաղթանակ է տարել իրանցի մրցակցի նկատմամբ՝ սեփական միավորը չզիջելով մրցակցին և նվաճելով պատվո հարթակի 3-րդ աստիճանը։