Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատալսումների ընթացքում քննարկվել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը պահանջել է, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով, սակայն կալանքը վերացվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: