Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին. կա տուժած

Օգոստոսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 11։05-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին ու ծառին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր վարորդի ինքնությունը։