Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը

Ճամբարակում ֆեստիվառյան մեծ երեկոյին կմիանա և հանդիսատեսին կողջունի նաև Աթենա Մանուկյանը: Իր եվրատեսիլյան կատարումներով նա խոստանում է «Ֆեստիվառին» հաղորդել նոր երանգ, իսկ երեկոյին՝ ավելի աշխույժ ռիթմեր:


 

Օգոստոսի 29-ին՝ 19:00-ին, արի՛ Ճամբարակ և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգին:


Մուտքն ազատ է:


 

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: