Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Մեր տեղեկություններով ձերբակալվել  է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը:


Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է: