Քոչարյանների տան պատրաստված «բեմադրությունը»․ ձերբակալությունը անակնկալ չէր

Օրերս Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ երկրի իրավապահ համակարգը դեռևս գտնվում է կլանային ազդեցության տակ, և դա բացարձակ ճշմարտություն է։ Դրա վառ ապացույցն է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների երեկվա ձերբակալությունը։ Բուն ձերբակալությունից խուսափել, իհարկե, չհաջողվեց, սակայն մեր տեղեկություններով, Քոչարյանները նախապես տեղեկացված են եղել նախապատրաստվող քննչական գործողությունների մասին։

 

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը յոթին իրավապահների առջև դուռը բացել է Լևոն Քոչարյանի որդին՝ կրտսեր Ռոբերտը, և իբրև թե վախեցել է։ Այս մասին ավելի ուշ պատմել է ընտանիքի փաստաբանը։ Զուգադիպությո՞ւն էր դա արդյոք։

 

Ավելին, տանը նախապես պատրաստված պաստառներ են եղել՝ երեխաների անունից, որոնք ողջունում էին ԱԱԾ աշխատակիցներին։

 

Ակնհայտ է, որ օգտագործելով երեխաների գործոնը՝ Քոչարյանները փորձում են խղճահարություն առաջացնել հանրության շրջանում՝ դատարանում իրենց գործի քննության ժամանակ և դրանով իսկ ազդել դատավորի որոշման վրա։