ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Գրառմանը կից՝ նախարարը տեսանյութ է հրապարակել։