ՌԴ ՊՆ-ի հավաստի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել. Ինչպես փոխանցում է
РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- նշել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: