Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալեն Սիմոնյանը վիրավորանքի համար 2 դատական հայց էր ներկայացրել «Հայելի» ակումբի սեփականատեր Անժելա Թովմասյանի դեմ վերջինիս կողմից Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի պահանջը՝ Անժելա Թովմասյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել Սիմոնյանից: Բացի այդ՝ Անժելա Թովմասյանը որպես փոխհատուցում խոշոր չափի գումար է վճարելու Ալեն Սիմոնյանին։