Արին Բերդի փողոցում գործող խոհանոցում պատրաստվող սննդամթերքը համապատասխանեցվել է նորմերին

Անհատ ձեռնարկատեր Արփինե Կարապետյանին պատկանող սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում (ք․ Երևան, Արին Բերդի 40) արտադրվող «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների նմուշների լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են և համապատասխանեցվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է: