Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ագնեսա Աղաբաբյանը վերանշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։