Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ծխախոտային արտադրատեսակների արտադրություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել են ընկերության պատասխանատու անձանց կողմից 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքների իրացման դեպքեր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 338 մլն 525 հզր 74 ՀՀ դրամի չափով վնասը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ»-ի մասին է։