Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԷՑ-ի մաշված ավտոպարկի նորացման նպատակով հայտարարված գնման մրցույթների արդյունքում ձեռք է բերվել 27 նոր պիկապ տեսակի մեքենա։
Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ մեքենաներն արդեն հատել են արտադրող երկրի սահմանը և շարժվում են դեպի Հայաստան։
Նրա խոսքով՝ մեքենաները կտրամադրվեն մարզային էլեկտրական ցանցերին՝ տեղերում վթարավերականգնողական և ցանցի ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։