Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ

Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022 թվականներին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով, ներքին կյանքում եղել է պահանջատեր, իսկ արտաքին աշխարհում հանդես է եկել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: 1lurer-ի փոխանցմամբ՝այդ մասին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


«Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, պահանջում էր նոր մոտեցում, իրավիճակի իրապես գնահատական, և 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը դարձավ դրա սկիզբը, այն սկզբնակետը, որը հնարավորություն տվեց հանդես գալ որպես լիարժեք, ինքնիշխան, անկախ, կանխատեսելի երկիր, որն ունի պատրաստակամություն՝ առերեսվելու իրականության հետ և դրանից ելնելով՝ կայացնի ցավոտ, բայց պետության համար ռացիոնալ, պրագմատիկ, անհրաժեշտ որոշում: Այն տարբերությունը, որ կա 2021-2026 թվականների և 2026-2031 թվականների Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության նկարագրության մեջ, հենց դրա ապացույցն է:


Ամենակարևոր ուղերձը խաղաղության ուղերձն է և ՀՀ պատրաստակամությունը՝ այն իրականություն դարձնելու շնորհիվ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության»,- ասաց նախագահը: