Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեl en Քննչական կոմիտեից։


Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։